«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Սպորտինգի» 17-ամյա վինգեր Ջեովանի Կենդայի տրանսֆերի շուրջ 60 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ ակումբները ձմռանը պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, նա հաջորդ ամառ կտեղափոխվի «կարմիր սատանաների» ճամբար։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։