Կևին դե Բրույնեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Deadline Day Live-ը։

Ըստ աղբյուրի՝ բելգիացին ցանկանում է մնալ Մանչեսթերում և մտադիր է երկարաձգել «Քաղաքայինների» հետ աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։