Ջոնել Դեսիրեն կրկին հանդես կգա հայկական ակումբում

Հարձակվող Ջոնել Դեսիրեն վերադարձել է Հայաստան և կհամալրի «Վեստ Արմենիայի» լազմը։

27-ամյա խաղացողը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ռեալ Մոնարքս»  և «Օլիմպիակոս» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը վրացական «Թելավին» էր: