Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Մենք կշարունակենք պայքարել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է մրցաշարում թիմի վարկանիշի մասին։

Կատալոնացիները Լա Լիգայում երրորդն են՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով յոթ միավորով:

«Իրավիճակը վատ է։ Մենք շատ միավորներ կորցրեցինք։ Մենք պետք է միավորներ վաստակենք և ապացուցենք, որ արժանի ենք չեմպիոնության։ Պետք է անընդմեջ հաղթենք և ճնշում գործադրենք «Ռեալի» վրա։

Երբ դու հետ ես մնում յոթ միավորով, հեշտ չէ ճնշում գործադրել, բայց մենք կշարունակենք պայքարել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Կիրակի օրը՝ փետրվարի 2-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Ալավեսի» հետ։