«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական թիմի՝ 2024/25 թվականների Չեմպիոնների Լիգայում հաղթելու շանսերի մասին։
«Հաղթե՞լ Չեմպիոնների Լիգան այս մրցաշրջանում․ Այս պահին մեզ համար այս խնդիրը անհնար է։ Այն տարի, երբ մենք հասանք հաջողության, իմ մտքերը զբաղված էին միայն հաղթանակով։ Ես միշտ ռացիոնալ եմ գործում՝ հաշվի առնելով առկա իրականությունը», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։