Բրիտանական ֆուտբոլային հայտնի Goal.com կայքը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի թարմացված խաղարկությունում հաղթանակի հիմնական հավակնորդների վարկանիշը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» չեն հայտնվել ֆավորիտների 5-յակում։
Ամբողջական վարկանիշը հետևյալն է.
1. «Լիվերպուլ» (Անգլիա)
2. «Բարսելոնա» (Իսպանիա)
3. «Արսենալ» (Անգլիա)
4. «Ատլետիկո» (Իսպանիա)
5. «Ինտեր» (Իտալիա)
6. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
7. «Բայեր» (Գերմանիա)
8. «Ատալանտա» (Իտալիա)
9. ՊՍԺ (Ֆրանսիա)
10. «Ասթոն Վիլա» (Անգլիա)
11. «Լիլ» (Ֆրանսիա)
12. Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա)
13. «Բավարիա» (Գերմանիա)
14. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
15. «Բենֆիկա» (Պորտուգալիա)
16. «Յուվենտուս» (Իտալիա)
17. «Միլան» (Իտալիա)
18. ՊՍՎ (Հոլանդիա)
19. «Մոնակո» (Ֆրանսիա)
20. «Ֆեյենորդ» (Հոլանդիա)
21. «Բրեստ» (Ֆրանսիա)
22. «Սպորտինգ» (Պորտուգալիա)
23. «Բրյուգե» (Բելգիա)
24. «Սելթիկ» (Շոտլանդիա):