Ֆաբրիցիո Ռոմանո. Ալվարո Մորատան կլքի «Միլանը»

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրքական ակումբը իսպանացուն վարձակալում է գնելու տարբերակով։

Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն բանավոր համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր պայմանները։

Մորատան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։