Դարվին Նունյեսը դժգոհ է ակումբի ղեկավարությունից

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը դժգոհ է եղել ակումբի ղեկավարությունից, որը կտրականապես հրաժարվել է հարձակվողին Սաուդյան Արաբիա բաց թողնել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», սակայն մերսիսայդցիները պատասխանել են սաուդցիներին, որ Նունյեսը ոչ մի գնով չի վաճառվում և մերժել են ֆուտբոլիստի համար 84 միլիոն եվրոյի առաջարկը։

Աղբյուրի համաձայն՝ Նունյեսը դժգոհ է թիմում իր դիրքից և կցանկանար դիտարկել կարիերան «Ալ-Նասրում» շարունակելու տարբերակը։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: