Դանիել Մալդինին տեղափոխվում է իտալական թոփ ակումբ
Իտալիայի հավաքականի և «Մոնցայի» 23-ամյա կիսապաշտպան Դանիել Մալդինին մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն, այս մասին հայտնում է լրագրող Լուկա Մանինետին։
Ըստ Մանինետիի բերգամոն ներկայացնող ակումբը կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել մոտ 14 միլիոն եվրո, որի կեսը սակայն կստանա Մալդինիի հարազատ ակումբը «Միլանը»։
Ֆուտբոլիստն Իտալիայի այս առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ Transfermarkt հեղինակային պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դանիելը «Միլանի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինիի որդին է։