«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Արսենալի» պաշտպանի տեղափոխության մասին։ «Կարմիր սատանաները» ձեռք են բերել Էյդան Հեյվենին:
18-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների հետ պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Այն ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ: Հեյվենը խաղացել է «Արսենալի» երիտասարդական թիմում և մեկ հանդիպում է անցկացրել «զինագործների» առաջին թիմի կազմում՝ հոկտեմբերին Լիգայի գավաթում։
«Մանչեսթեր Յունայթեդում» Հեյվենն անմիջապես կմիանա առաջին թիմին։
«Ես աներևակայելի հպարտ եմ, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր օգնեցին այս երազանքն իրականություն դարձնել», – ասել է Հեյվենը: