Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ներկայումս հետաձգվում է, հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Նախօրեին տեղեկություններ կային, որ Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչը, Եվրոպայի նախորդ տարվա չեմպիոնը որոշել է տեղափոխվել թուրքական «Գաթալաթասարայ»։
Բայց հիմա, ըստ աղբյուրի՝ «Միլանը» դեռ համաձայնություն չի տալիս գործարքի համար, քանի դեռ չի գտել Մորատային փոխարինող, պարզաբանում է Gazeta-ն։ Հիշեցնենք, որ նախկինում Մորատան հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ատլետիկոն» և Լոնդոնի «Չելսին», իսկ անցած ամառ տեղափոխվել է «Միլան»։
«Միլանը» 7-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: