«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտարարություն է կատարել, կենտրոնական կիսապաշտպան Մարիո-Ջեյսոն Կիկոնդայի տեղափոխության վերաբերյալ:
Կիսապաշտպանը մինչև հայկական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել ալբանական «Բեսա» ակումբում, «Փարիզում», ինչպես նաև ֆրանսիական մի քանի այլ ակումբներում։
««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է՝ թիմին միացել է Մարիո-Ջեյսոն Կիկոնդան:
Բարի գալուստ: Մեր թիմի կազմում Կիկոնդան կխաղա համարի ներքո» , ասվում է հայտարարության մեջ։