Խավի Սիմոնսի ապագայից նոր տեղեկություն կա

«Լայպցիգը» ավարտել է կիսապաշտպան Խավի Սիմոնսի ամբողջական տրանսֆերը։ Գերմանական ակումբը հոլանդացուն գնել է «Պարի Սեն Ժերմենից» 50 միլիոն եվրոյով։

Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքերով, անցյալ ամառ Խավի Սիմոնսը կարող էր մնալ ՊՍԺ-ում, սակայն որոշեց նորից վարձավճարով տեղափոխվել «Լայպցիգ», քանի որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չէր կարող երաշխավորել նրան կանոնավոր խաղային պրակտիկա։

Խավի Սիմոնսը ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։