Սաուդյան թիմը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» աստղին

Մադրիդի «Ռեալը» ստացել է 300 միլիոն եվրո առաջարկ «Ալ-Հիլալից» վինգեր Ռոդրիգո Գոեսի համար, հայտնում է լրագրող Էդու Ագիրեն El Chiringuito TV-ի եթերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստին վճարել 140 մլն եվրո։ Ընդգծվում է, որ Ռոդրիգոն նույնիսկ չի դիտարկել նման առաջարկը և անմիջապես մերժել է այն։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան չի հրաժարվել 24-ամյա ֆուտբոլիստին գնելու մտքից և պատրաստ է համապատասխան փորձեր անել հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։