Պաուլո Ֆոնսեկան ստանձնել է ֆրանսիական անվանի ակումբի մարզչի պաշտոնը

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ստանձնել է ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի մասնագետի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է  2024 թվականի դեկտեմբերին։
Ֆոնսեկան նախկինում մարզել է «Լիլը», «Ռոման», «Շախտյորը», «Բրագան», «Պորտուն» և այլ թիմեր։