«Միլանի» հարձակվողը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։ Իտալական ակումբը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից։ Շվեյցարացին մոտ էր վարձավճարով «Լայպցիգին» միանալուն, սակայն գերմանական ակումբը գործարքը չեղարկեց այն բանից հետո, երբ հարձակվողը ձախողեց բուժզննումը։

Լրագրող Թոմ Ալնուտի խոսքով՝ վերջերս «Թոթենհեմը» հետաքրքրություն է հայտնել Օկաֆորի հետ պայմանագիր կնքելու հարցում, սակայն բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։