Մարկուս Ռեշֆորդը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետոն, Ռեշֆորդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը մտել է փակուղի։ «Բլաուգրանան» մոտ է 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարից հրաժարվելուն։ Ռեշֆորդը վերջին ժամանակներս հեռու է մնում «Բարսելոնայից»։ Այս ֆոնին ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։

Transfermarkt հեղինակավոր պորտալը Մարկուս Ռեշֆորդին գնահատում է 55 միլիոն եվրո։