«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ամռանը կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը նոր պայմանագիր կկնքի, երբ դառնա 18 տարեկան։ Նոր գործարքի պայմաններով Յամալը կատալոնական գրանդից կստանա յոթից ութ միլիոն եվրո: Լամինի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։