«Յուվենտուսը» վերջին շրջանում չի գոհացնում իր երկրպագուներին իր արդյունքներով, ուստի գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան ճնշման տակ է։ Միաժամանակ, ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Մոտտային մոտ ապագայում պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարները դեռ վստահում են Մոտտային։ Ակումբը գիտեր, որ երիտասարդ մասնագետին նշանակումից հետո ժամանակ է պետք։ Միաժամանակ նշվում է, որ «Ծեր սինյորայի» ղեկավարներն այս մրցաշրջանի համար նվազագույն նպատակներ են դնում։ Այսպիսով, ակումբը ակնկալում է, որ թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի առնվազն 1/8-րդ եզրափակիչ։
«Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։