«Լայպցիգը» ավարտել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ամբողջական տրանսֆերը։ Գերմանական ակումբը հոլանդացուն գնել է «Պարի Սեն Ժերմենից» 50 միլիոն եվրոյով։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքերով, անցյալ ամառ Խավի Սիմոնսը կարող էր մնալ ՊՍԺ-ում, սակայն որոշեց նորից վարձավճարով մեկնել Լայպցիգ, քանի որ փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեն չէր կարող երաշխավորել նրան կանոնավոր խաղային պրակտիկա։
Խավի Սիմոնսն ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: