«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն: 33-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «Բլաուգրանայի» վերջին 5 հանդիպումները մկանի վնասվածքի պատճառով, որը ստացել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղում (5:2):
Լրագրող Չավի Միգելի խոսքերով, փորձառու կենտրոնական պաշտպանը պատրաստ կլինի մասնակցել «Վալենսիայի» դեմ խաղին, որը կկայանա փետրվարի 6-ին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում։
Մինչ այդ՝ կիրակի օրը, Բարսելոնան Լա Լիգայում կխաղա Ալավեսի հետ։ Այս մրցաշրջանում Ինիգո Մարտինեսը կատալոնացիների կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։