Իկեր Կասիլյասը` Մադրիդի «Ռեալի» հասցեին հնչող քննադատությունների մասին

Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը պատասխանել է այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հասցեին հնչող քննադատություններին։

«Նրանք, ովքեր խաղացել են, շատ լավ հասկանում են, որ այն, ինչ այսօր ասում են քո մասին, կապ չունի այն ամենի հետ, ինչ նրանք կարող են ասել հաջորդ օրը: Մի քանի ամիս առաջ Մադրիդի «Ռեալին» անվանում էին սարսափելի, իսկ Անչելոտտիին մտովի հեռացրին աշխատանքից: Հիմա բոլորն ասում են, որ նա անհավանական է: «Ամեն ինչ կտրուկ փոխվել է»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Լա Լիգայի 21 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ մոտակա մրցակցից առաջ անցնելով չորս միավորով։ Չեմպիոնների լիգայում «սերուցքայինները» կխաղան փլեյ-օֆֆի հանդիպումներում։