Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում։ Ֆրանսիացին դարձավ ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայում 50 գոլ է խփել։ Այս մասին հայտնում է Squawka-ը։
Անտուան Գրիզմանը գոլի հեղինակ է դարձել «Զալցբուրգի» դեմ խմբային փուլի ութերորդ տուրի խաղում։
Այս մրցաշրջանում Գրիզմանը անցկացրել է 31 հանդիպում, դարձել 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։