Իսպանական «Վիլյառեալի» եզրային Ալեքս Բաենան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի տեղեկություններով՝ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Ալ-Ահլին»։ Սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի ազատման կետը, որը կազմում է 60 մլն եվրո։ Գործարքի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Ալեքսին:
Այս մրցաշրջանում Բաենան մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: