Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իր հարաբերությունների մասին հարցին։
«Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել Մեսսիի հետ, ճիշտ հակառակը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 438 հանդիպման՝ դառնալով 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։ Իր հերթին Մեսսին 2005-ից 2021 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։