«Չելսին» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Չելսին» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» լոնդոնյան ակումբից պահանջում են 95 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։