Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ավարտել է իր որակազրկումը և կարող է օգնել իր թիմին շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղում։ Այս մասին հայտնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
«Վինիսուսը գիտի, թե ինչպես պետք է իրեն պահի խաղադաշտում, քանի որ նա հասուն մարդ է։ Մենք ուրախ ենք, որ նա վերադարձել է։ Նա շատ լավ է մարզվել և վաղը կարող է իր ներդրումն ունենալ»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Էսպանյոլ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին, Երևանի ժամանակով՝ 23։55-ին։