«Բավարիայի» հարձակվողը մոտ է Անգլիա տեղափոխվելուն

«Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը մոտ է «Թոթենհեմ» տեղափոխվելուն, հայտնում են L`Equipe-ը և Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆրանսիացու համար լոնդոնյան թիմը կվճարի 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ վերջնական որոշումը մնում է հարձակվողին։

Թելի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։