«Բարսելոնայի» 16-ամյա սանը կմարզվի հիմնական կազմի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ուշադրություն է դարձրել ակումբի երիտասարդական ակադեմիայի տաղանդավոր դարպասապահին: Գերմանացի մարզիչն ուշադիր հետևում է մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող 16-ամյա Իկեր Ռոդրիգեսի զարգացմանը։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, երիտասարդ դարպասապահն առաջիկա օրերին կմարզվի կատալոնացիների հիմնական կազմի հետ։ Իկեր Ռոդրիգեսը Իսպանիայի հավաքականում խաղալու փորձ ունի Մ17, Մ16 և Մ15 մակարդակներում:

Փետրվարի 22-ին ֆուտբոլիստը կնշի ծննդյան 17-ամյակը։ Լա Լիգայի շրջանակներում կիրակի օրը «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»: