«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալ-Իթիհադ»

Իսպանացի կիսապաշտպան Ունայ Էրնանդեսը պաշտոնապես դարձել է «Ալ-Իթիհադի» խաղացող: Այս մասին հայտնում է արաբական ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա ֆուտբոլիստը սաուդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ երկու մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Իսպանական ակումբն իր նախկին ֆուտբոլիստի համար ստացել է 4,5 միլիոն եվրո։ 21 տուրից հետո «Բարսելոնան» 42 միավորով զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Իթթիհադը» 43 միավորով երկրորդն է: Նույնքան միավոր ունի առաջատար «Ալ-Հիլալը»՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով մրցակցից