«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Չելսիի» և ՊՍԺ-ի աստղերի ծառայություններով

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է միանգամից երկու հայտնի հարձակողական խաղացողների՝ Ժոաու Ֆելիշի և Մարկո Ասենսիոյի ծառայություններով:

Պորտուգալացին և իսպանացին համապատասխանաբար «Չելսիի» և ՊՍԺ-ի մեկնարկային կազմում չեն գտնում իրենց տեղը, ուստի ձմեռային տրանսֆերային պատուհանում նրանք կարող են փոխել ակումբը:

«Նրանցից մեկին դժվար է ձեռք բերել աշխատավարձի պատճառով, մյուսին՝ տրանսֆերային արժեքի պատճառով, բայց երկու խաղացողներն էլ հետաքրքրում են Ունայ Էմերիին», – El Partidazo de COPE-ին ասել է «Աստոն Վիլայի» տնօրեն Ռամոն Մոնչին։

Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները 25-ամյա Ժոաո Ֆելիքսի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո, 29-ամյա Մարկո Ասենսիոյի գինը՝ 20 միլիոն։