«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում աստղային հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ։
«Ես կզարմանայի, եթե աշխարհում որևէ մեկն ասեր. «Մեզ պետք չէ Սալահը»։ Նա բավականաչափ փորձառու է ու իմաստուն, իր կարիերայի ընթացքում շատ խելացի բաներ է արել, ուստի իր համար ճիշտ որոշում կկայացնի։ Ես հույս ունեմ նաև մեզ հետ»,- Սլոտի խոսքերն է մեջբերում The Times-ը։
Ինչպես հայտնի է, Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին Պրեմիեր Լիգայի «Բորնմութի» դեմ։