«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուին հարցրել են Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելի հնարավոր պայմանագիրը կնքելու մասին։
Ինչպես հայտնի դարձավ հինգշաբթի, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները մյունխենցիների հետ։ Գործարքի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
«Մատիս Թելի ժամանու՞մը։ Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել նրա մասին: Ես կենտրոնացած էի թիմին այսօրվա հանդիպմանը նախապատրաստելու վրա։ Ուրիշ մարդիկ աշխատում են հետին պլանում», – մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Պոստեկօղլուի խոսքերը:
ՀԻշեցնենք, որ «Թոթենհեմը» ապահովեց Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը՝ ընդհանուր հաշվարկով զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։