«Փյունիկին» է միացել 24-ամյա եզրային կիսապաշտպան Մատաս Վարեյկան

«Փյունիկին» է միացել լիտվացի 24-ամյա եզրային կիսապաշտպան Մատաս Վարեյկան։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Լիտվայի ֆուտբոլի ազգային ակադեմիայում, որից հետո չորս մրցաշրջան պաշտպանել է Լիտվայի ամենատիտղոսակիր թիմի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» գույները։

«Ժալգիրիսի» հետ նա դարձել Լիտվայի եռակի չեմպիոն (2020, 2021, 2022 թթ․) և կրկնակի սուպերգավաթակիր (2020, 2023 թթ.)։

Լիտվայի Ա լիգայում կիսապաշտպանն անցկացրել է 66 խաղ և խփել 15 գոլ։