Տիբո Կուրտուան ասել է, որ կցանկանար խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտնել էր, որ հետաքրքրված է դարպասապահին հավաքական վերադարձնելով։ Կուրտուան հայտարարել էր, որ չի խաղալու ազգային հավաքականում, քանի դեռ այն մարզում է Դոմենիկո Տեդեսկոն։
«Այս պահին շատ բան չեմ կարող ասել։ Ես հեռախոսով խոսեցի Գարսիայի հետ։ Նա շուտով կժամանի Մադրիդ։ Թիմում երբեք խնդիրներ չեն եղել։ Կոնֆլիկտը եղել է միայն նախկին մարզչի հետ, բայց սրան հավանաբար կանդրադառնամ մամուլի ասուլիսում։
Իմ նպատակն է 2026 թվականին աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորություն ստանալ։ Ես միշտ սա եմ մտածել, բայց կոնֆլիկտ ունեի ազգային հավաքականի նախորդ մարզչի հետ։ Ի վերջո, ես ճիշտ էի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը VTM-ին տված հարցազրույցում։