Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր թիմերի հավանական մրցակիցները․ հայտնի է վիճակահանության օրը և ժամը

Չեմպիոնների Լիգայի 24/25 փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որը կորոշի մրցաշարի 1/8-րդ եզրափակչի բոլոր մասնակիցներին, կկայանա ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին։ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա Երևանի ժամանակով 15։00-ին։

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կմասնակցեն 16 թիմեր, որոնք զբաղեցրել են ընդհանուր 9-ից 24-րդ տեղերը՝ «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Միլանը», ՊՍՎ-ն, ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Մոնակոն», «Բրեստը», «Ֆեյենորդը», «Յուվենտուսը», «Սելթիկը», «Մանչեսթեր Սիթին», «Սպորտինգը» և «Բրյուգեն»։

Չեմպիոնների Լիգայի այս փուլի խաղերը կկայանան փետրվարի 11/12-ին և 18/19-ին։

Զույգերը մասամբ որոշվելու են ընդհանուր փուլում թիմերի վերջնական տեղավորմամբ։ Օրինակ՝ 9-10-րդ տեղերը գրաված թիմերը կհանդիպեն 23-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ, 11-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհանդիպեն 21-22-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ և այլն։

«Մոնակոյի հավանական մրցակիցները՝ ՊՍԺ կամ «Բենֆիկա»,

«Բրեստի հավանական հակառակորդները՝ ՊՍԺ կամ «Բենֆիկան»,

ՊՍԺ-ի հավանական մրցակիցները՝ «Մոնակո» կամ «Բրեստ»,

«Բենֆիկայի» հավանական մրցակիցները՝ «Մոնակո» կամ «Բրեստ»,

«Սպորտինգի» հավանական մրցակիցները՝ «Ատալանտա» կամ «Բորուսիա»,

«Բրյուգեի» հավանական մրցակիցները՝ «Ատալանտա» կամ «Բորուսիա»,

«Ատալանտայի» հավանական մրցակիցները՝ «Սպորտինգ» կամ «Բրյուգե»,

«Բորուսիայի» հավանական մրցակիցները՝ «Սպորտինգ» կամ «Բրյուգե»,

«Սելթիկի» հավանական մրցակիցները՝ Մադրիդի «Ռեալը» կամ Մյունխենի «Բավարիա»,

«Մանչեսթեր Սիթիի» հավանական մրցակիցները՝ Մադրիդի «Ռեալը» կամ Մյունխենի «Բավարիան»,

Մադրիդի «Ռեալի» հավանական մրցակիցները՝ «Սելթիկ» կամ «Մանչեսթեր Սիթի»,

«Բավարիայի» հավանական մրցակիցները՝ «Սելթիկ» կամ «Մանչեսթեր Սիթի»,

«Ֆեյենորդի» հավանական մրցակիցները՝ «Միլան» կամ ՊՍՎ,

«Յուվենտուսի» հավանական մրցակիցները՝ «Միլան» կամ ՊՍՎ,

«Միլանի» հավանական մրցակիցները՝ «Ֆեյենորդ» կամ «Յուվենտուս»,

ՊՍՎ-ի հավանական մրցակիցները՝ «Ֆեյենորդ» կամ «Յուվենտուս»։

Возможно, это графический образ (текст)

Ընդհանուր փուլում 1-ից 8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ՝ «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», «Ատլետիկոն», «Բայերը», «Լիլը» և «Ասթոն Վիլան»։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 21-ին, իսկ այս փուլում խաղերը նախատեսված են մարտի 4/5-ին և 11/12-ին։