ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրի արդյունքներով շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Թեկնածուների թվում են չորս ֆուտբոլիստներ՝ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), հարձակվող Անտուան Գրիզմանը (Ատլետիկո), արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (Ինտեր) և անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը (Ասթոն Վիլա)։
Հիշեցնենք, որ մրցաշարի փլեյ-օֆֆի հանդիպումների վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին։