Անգլիացի մասնագետ Սթիվեն Ջերարդը լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է սաուդյան թիմի մամուլի ծառայությունը։
Ջերարդն ու «Ալ-Իտիֆակը» երկկողմանի համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ 44-ամյա անգլիացին Սաուդյան Արաբիայում աշխատել է մեկուկես տարի։
17 տուրից հետո «Ալ-Իտիֆակը» Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է՝ 19 միավորով։