«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, «Նապոլին» և «Յուվենտուսը» հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի վերադարձով Ա Սերիա, քանի որ հարձակվողը չի կարողացել տպավորել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «կարմիր սատանաները» դանիացուն գնել էին «Ատալանտայից» 74 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 60 միլիոն եվրո։