«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան գերազանցել է «Բլաուգրանայի» պատմության խորհրդանշական ֆուտբոլիստներին՝ Լիոնել Մեսսիին և Նեյմարին, կարևոր վիճակագրական ցուցանիշով։
Այսպիսով, Ռաֆինյան «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է Չեմպիոնների Լիգայում անցկացրած րոպեների և գոլերի հարաբերակցությամբ։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել միայն 1000 րոպեից ավելի խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստները։ Բրազիլացին իր յուրաքանչյուր գոլի վրա ծախսում է 75 րոպե։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայում անցկացրած րոպեների և խփած գոլերի հարաբերակցությամբ.
1.Ռաֆինյա – 75 րոպե 1 գոլի դիմաց
2.Լիոնել Մեսսի – 80 րոպե 1 գոլի դիմաց
3.Նեյմար – 95 րոպե 1 գոլի դիմաց
4.Խրիստո Ստոիչկով – 97 րոպե 1 գոլի դիմաց
5.Ռոբերտ Լևանդովսկի – 101 րոպե 1 գոլի դիմաց