Հայտնի են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն մարզչի թեկնածուները

Հայտնի են դարձել Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները։ Այս մասին հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։

Հունվարի արդյունքներով մրցանակի համար պայքարում են հետևյալները՝ Պեպ Գվարդիոլա (Մանչեսթեր Սիթի)՝ 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի, Միկել Արտետա (Արսենալ)՝ 3 հաղթանակ և 2 ոչ-ոքի, Էդի Հաու (Նյուքասլ)՝ 3 հաղթանակ և 1 պարտություն և Անդոնի Իրաոլա (Բորնմութ)՝ 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի։

Հաղթողը կորոշվի երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ։