«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո (1/16 եզրափակիչ) գնահատել է իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Մանչեսթեր Սիթին» փլեյ-օֆֆում կմրցի կա՛մ Մյունխենի «Բավարիայի», կա՛մ Մադրիդի «Ռեալի» հետ։
«Մենք հիմա դա չենք կարող անել։ Եթե հաշվի առնենք այն տարին, երբ մենք հաղթեցինք, ես անընդհատ մտածում էի միայն հաղթելու մասին։ Ես շատ պրագմատիկ եմ, իսկ իրականությունը իրականություն է։
Մեր մրցակիցներն ավելի մեծ փորձ ունեն, քան մենք։ Միգուցե «Ռեալը» դժվարացավ, բայց վերջին մի քանի խաղերում նրանք վերադարձան իրենց արդյունքներին, իրենց խաղին։ «Բավարիան» անհավանական մրցաշրջան է անցկացնում Կոմպանիի հետ։ Եթե մենք ստիպված լինեինք խաղալ վաղը, դժվար կլիներ։ Բայց երկու շաբաթից չգիտեմ, թե ինչպիսին կլինի մրցակիցը։ Մենք լավ կպատրաստվենք, մարզավիճակում կլինենք, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։