Ուսման Դեմբելեն 2016 թվականից ի վեր առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն իր առաջին հեթ-տրիկը գրանցեց գրեթե ինը տարվա ընթացքում։ Չեմպիոնների Լիգայի «Շտուտգարտի» դեմ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ գոլի հեղինակ է դարձել՝ 17-րդ, 35-րդ և 54-րդ րոպեներին։ Սա ֆրանսիացու միայն երկրորդ հեթ-տրիկն է կարիերայում և նրա նորամուտը եվրոպական ասպարեզում։

Առաջին և մինչ օրս վերջին դեպքը, երբ Դեմբելեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ գրանցվել է 2016 թվականի մարտին, երբ ֆրանսիացին Լիգա 1-ի խաղում երեք գոլի հեղինակեց «Նանտի» դարպասը, այդ ժամանակ Դեմբելեն հանդես էր գալիս «Ռենում»։

Ուսման Դեմբելեն ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2023 թվականի ամռանը։