«Ֆլամենգոն» հայտարարել է կենտրոնական պաշտպան Դանիլոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բրազիլացին «Ֆլամենգոյին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստը երկուշաբթի հեռացել է «Յուվենտուսից»։ Այս մրցաշրջանում նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Դանիլոն նախկինում հանդես է եկել նաև «Պորտուում», «Ռեալում» և «Մանչեսթեր Սիթիում»։