Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի ելույթը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում։
«Մենք գոհ ենք թիմի ցուցադրած խաղից։ Այս փուլը հեշտ չէր։ ՊՍԺ-ն դուրս եկավ փլեյ-օֆֆ, ինչը լավ արդյունք է: Մենք հավատում ենք մեր նախագծին։
Մենք վստահում ենք մարզչական շտաբին և խաղացողներին»,- նախագահի խոսքերն է մեջբերում փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։