«Միլանի» պաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

«Ասթոն Վիլան» բանակցություններ է վարել «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի համար: Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 3 միլիոն եվրո՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում 27 միլիոնով գնելու տարբերակով։

Այս առաջարկին ռոսոներիները պատասխանել են մերժումով։ Այս ամենի մասին իր էջերում հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Ասթոն Վիլան» հաղթեց «Սելթիկին» (4:2) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով ութերորդ տեղը։