ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում «Շտուտգարտի» նկատմամբ տարած հաղթանակը (4։1)։
Փարիզցիները դուրս են եկել փլեյ-օֆֆ, որտեղ կարող են հանդիպել «Մոնակոյի» կամ «Բրեստի» հետ։
«Ես շատ ուրախ եմ։ Մենք սարսափելի մեկնարկ ունեցանք, մրցաշարային աղյուսակում այնքան էլ լավ չէինք գործում։ Բայց մենք առաջին հանդիպումից պայքարում էինք միավորների համար, և կարողացանք դրանք վաստակել։
Ուսման Դեմբելեի հեթ-տրիկ. Սա ֆուտբոլային թիմ է։ Հիմա Դեմբելեն դա արել է, իսկ ավելի ուշ կանեն Գոնսալու Ռամուշը, Կվարացխելիան կամ Դեզիր Դուեն։ Սա թիմ է։
Փլեյ-օֆֆ. Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացածի դեմ։ Մենք լավագույնս կպատրաստվենք հանդիպմանը»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։