Ջորդան Հենդերսոնը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն։
34-ամյա «Այաքսի» կիսապաշտպանի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխելու գործարքը գրեթե ավարտված է, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հենդերսոնը անցկացրել է 17 հանդիպում և կատարել 4 արդյունավետ փոխանցում։