«Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուները դարձել է Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ խաղում երկու ինքնագոլի հեղինակ է դարձել։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։ Չեմպիոնների Լիգայի 8-րդ տուրի «Լիլի» դեմ խաղում Տրաուները երկու անգամ գրավեց սեփական դարպասը։
«Լիլ» – «Ֆեյենորդ» խաղը կայացել է նախօրեին՝ հունվարի 29-ին։ Հանդիպումը սպասարկում էր սլովենական մրցավարական թիմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։ «Լիլը» հաղթեց 6։1 հաշվով։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկության ընդհանուր փուլը «Լիլը» ավարտեց մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում։ «Ֆեյենորդը» 13 միավորով 19-րդ տեղում է։