Հայտնի է, թե Պեդրիից հետո ում հետ կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին այսօր նոր աշխատանքային պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ հունվարի 30-ին պայմանագիրը կերկարաձգի նաև «Բարսելոնայի» մեկ այլ կիսապաշտպան Գավին։ Հաջորդիվ «բլաուգրանան» կաշխատի Ինիգո Մարտինեսի և Լամինե Յամալի հետ պայմանագրերի երկարաձգման շուրջ։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 21 տուրից հետո վաստակած 42 միավորով։ Լա Լիգայի հերթական տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը սեփական դաշտում կհյուրընկալի «Ալավեսին»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։